Բաժիններ՝

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ քաղաքականությունից

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ պատրաստ է մոտ ապագայում հեռանալ քաղաքականությունից: Այս մասին, ինչպես տեղեկացնում է TASS-ը, այսօր Մոսկվայում Աբասը տեղեկացրել է լրագրողներին:

«Դա իսկապես այդպես է: Ես կցանկանայի թողնել քաղաքականությունը, սակայն ինձ համար կարևոր է, որ ներկայիս կուրսը շարունակվեր, այդ իսկ պատճառով ես Պաղեստինի խորհրդի մոտակա նիստերից մեկի ժամանակ այդ հարցը կդնեմ, ու մենք համապատասխան որոշում կկայացնենք»,- ասել է Աբասը:

Վերջինս Մոսկվա էր եկել մասնակցելու երեկ վերաբացված մզկիթի հանդիսավոր արարողությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս