Տիեզերագնացների հրապարակում վթար է տեղի ունեցել

Սեպտեմբերի 24-ին, ժամը 05.52-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Տիեզերագնացների հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volksvagen Bora» մակնիշի 34 TF 208 պետհամարանիշով (վարորդ՝ 1991 թ. ծնված Վ. Ն.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել է կամրջի արգելապատնեշին և ընկել Գետիկ գետը. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իսկ ժամը 07.25-ին հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել գետից:

Տեսանյութեր

Լրահոս