Լոնդոնը վերադարձրել է աշխարհի ֆինանսական մայրաքաղաքի կարգավիճակը

Լոնդոնը իրեն է վերադարձրել խոշորագույն համաշխարհային ֆինանսական կենտրոնի կարգավիճակը, որն առաջին անգամ զիջել էր Նյու Յորքին 2014թ. սկզբին, ասվում է ֆինանսական խորհրդատվական Z/Yen Group ընկերության հաշվետվությունում, որը կես տարին մեկ կազմում է  Global Financial Centres Index (GFCI)-ը:

2015թ. գարնանը նրանց միջև տարբերությունը կրճատվել էր 1 կետով՝ հօգուտ Նյու Յորքի, իսկ աշնանը Լոնդոնն առաջ անցավ իր ամերիկյան մրցակցից՝ 12 կետանոց թռիչքով շնորհիվ Մեծ Բրիտանիայի հարկային դաշտի:
Սակայն Լոնդոնի համար կարևոր խնդիր է միգրացիայի խնդիրը: «Միջազգային ֆինանսական կենտրոնը անհնար է առանց միջազգային մասնագետների»,- հայտարարել է Z/Yen-ի նախագահ Մայքլ Մայնելլին:

Մոսկվան ու Սանկտ Պետերբուրգը կորցրել են վարկանշային աղյուսակում 3 կետ՝ հայտնվելով համախատասխանաբար 78-րդ ու 81-րդ հորիզոնականներում:
Ֆինանսական կենտրոններից բացասակայն ռեկորդ է սահմանել Էր- Ռիյադը: Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքը գարնանից ի վեր անկում է ապրել՝ 43-րդից հայտնվելով 57-րդում:

Վարկանշային աղյուսակի 3-5-րդ տեղերում համապատասխանաբար հայտնվել են Հոնգկոնգը, Սինգապուրն ու Տոկիոն: Տասնյակում են հայտնվել Սեուլը, Ցյուրիխը, Սան Ֆրանցիսկոն ու Վաշինգտոնը:
Ցանկը եզրափակում են Տալլինը, Աթենքն ու Ռեյկյավիկը:

Տեսանյութեր

Լրահոս