Ազատամարտիկին ծեծի ենթարկելու գործով 3 անձ բերման է ենթարկվել

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկվել երեք անձ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ Սմբատ Հակոբյանի նկատմամբ բռնություն էր կիրառվել օգոստոսի 21-ին Աբովյան փողոցում: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել  ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը:

Սմբատ Հակոբյանը տուժող է ճանաչվել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930