Ադրբեջանի թեթև արդյունաբերությունը անկում է ապրում

Ադրբեջանի թեթև արդյունաբերությունը մտնում է ստագնացիայի փուլ՝ դիտվում է հագուստի ուկտորեղենի արտադրության ծավալների դանդաղ նվազում, գրում է Turan-ը:

Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայության համաձայն՝ 2015թ. սկզբից կտորի արդյունաբերության ձեռնարկությունների արտադրության ծավալը կազմել է 10,4 մլն մանաթ: Դա համապատասխանում է 2014թ. հունվար-օգոստոսի արտադրանքի ընդամենը 30,6%-ին:

Արտադրվել է 741,2 տոննա բամբակե հյուսվածք, ինչը 71,3%-ով քիչ է 2014թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ:
Ընդ որում՝ ձեռնարկությունների պահեստներում 2015թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ կուտակվել է մոտ 8 հազար տոննա պատրաստի արտադրանք:
Բամբակի մանվածքի արտադրությունը նվազել է եռակի ու կազմել 4,4 հազար տոննա: Վերոնշյալ ժամանակահատվածում արտադրվել է 171,7 հազար հատ անկողնային սպիտակեղեն, ինչը 32%-ով քիչ է 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ:

Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայությունում ներկայացված են նաև հագուստի արտադրության վերաբերյալ հաշվետվությունները, որը ընդհանուր առմամբ կազմում է 41,6 մլն մանաթ, ինչը 28,7%-ով քիչ է 2014թ. հունվար-օգոստոսի համեմատ:

Տեսանյութեր

Լրահոս