Ralph Lauren-ի գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությունը՝ Նյու Յորքի նորաձևության շաբաթում
Նյու Յորքի նորաձևության շաբաթը մեկնարկեց սեզոնի ամենասպասված ցուցադրություններից մեկով՝ Ralph Lauren-ի գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությամբ:
Ամերիկյան նորաձևության լեգենդի ցուցադրությանը ներկա էին բրենդի երկրպագուները՝ Ջուլիանա Մուրը, Ջեսիկա Չեսթեյնը, Ալեք Բոլդուինը՝ կնոջ՝ Հիլարի Թոմասի հետ:
Ralph Lauren գարուն-ամառ հավաքածուն ցուցադրում է, թե ինչպես պետք է լինի ծովային ճանապարհորդությունների համար նախատեսված զգեստապահարանը:
Ավանդական մատրոսկաները, լայն բանան շալվարներն ու լակոնիկ զգեստ-վերնաշապիկները՝ ամրացված կաշվե գոտիներով, ըստ Ռալֆ Լորենի, կդառնան հաջորդ ամառվա առանցքային տարրերը: