Դուբայում ու ԱՄԷ-ում եռօրյա սուգ է հայտարարվել Դուբայի առաջնորդի որդու անժամանակ մահվան պատճառով
Շեյխ Ռաշիդ բեն Մուհամմեդ Ալ Մաքթումը՝ Դուբայի առաջնորդ ու Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) վարչապետ Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումի ավագ որդին մահացել է սրտային նոպայից 34 տարեկանում: Այս մասին հայտնել են կառավարության ղեկավարի ապարատից:
Էմիրությունների իշխանությունները դեռ չեն հայտնում մանրամասներ: Դուբայը իշխող ընտանիքի անդամի մահվան պատճառով Դուբայում ու ԱՄԷ-ում եռօրյա սուգ է հայտարարվել:
«Մենք պատկանում ենք Աստծուն, ու նա է որոշում մեր կյանքը»,- ասվում է կառավարության պաշտոնական հայտարարության մեջ: