Բաժիններ՝

Հնարամիտ հայ երիտասարդը զանգահարում է երգիչներին և պարզում նրանց գները

blognews.am.  «Վերջերս ընկերներիցս մեկի հարսանիքն էր, իսկ դրանից առաջ՝ հարսանիքի պատրաստությունները, ինչի ընթացքում էլ ծնվեց այդ հետաքրքիր միտքը՝ պարզել, թե ինչքանով են երգում մեր երգիչները հարսանիքների ժամանակ։ Ու քանի որ այդ ինֆորմացիան խիստ գաղտնի է, և ամեն երթուղայինում դրա մասին չես լսի, որոշեցի ամենաստույգ ճանապարհով ճշտել, թե ով ինչքան գումարով է երգում. փակեցի հեռախոսիս համարը և անձամբ զանգահարեցի բոլոր երգիչներին։ Շնորհակալություն ընկերներիս, որ օգնեցին հայթայթել նրանց համարները։ Բոլորին հարցրել եմ, թե որքան կարժենա 30 րոպեանոց ելույթը, այսինքն՝ 5 երգի արժեքը։

Գուրգեն Դաբաղյան՝ 2500 $

 

1450328_785951398149531_9062592244714107538_n
Գուրգենին զանգահարեցի առաջինը, պատմեց, որ եկող ամսվա մեջ մի քանի հրավեր ունի Հայաստանից դուրս, ու որ պետք է իր հետ նախօրոք օրը ճշտել։ Ասաց, որ 5 երգը պատրաստ է երգել 2500 $-ով, պատրաստ է «իջնել» ու դեռ մի երգ էլ նվիրել մեզ, բայց քանի որ նա այս ցուցակում ամենացածր գինն ասած երգիչն էր, որոշեցի գին չգցել։)

Սոֆի Մխեյան՝ 4000 $

942198_188519748003701_2033021017_n

Սոֆին նախ հետաքրքրվեց, թե ով է վարելու միջոցառումը (միգուցե ընկերուհու համար էր ուզում գործ դզել), ապա ասեց, որ պետք է խորհրդակցի ու նոր կարող է հրապարակել գինը։ 20 րոպե հետո զանգահարեց և ասաց, որ մի երգը կերգի 1000-1500 $-ով ու որ պատրաստ է սակարկելու։ Նշեց, որ մի երգը կնվիրի մեզ։ Այսինքն՝ ստացվեց 4000 $։

Նանա՝ 5000 $, սակարկելուց հետո՝ 4000 $

11917931_895566517157946_508995152_n

Ի տարբերություն մնացածի՝ Նանան հարցրեց, թե որ քաղաքում է լինելու հարսանիքը՝ պատճառաբանելով, որ նրան շատ են հրավիրում դրսից։ Ասաց, որ այդ ընթացքում լինելու է Մոսկվայում ու կերգի 5000 $-ով, քանի որ պետք է տոմս առնի վերադառնալու համար։ Եվ քանի որ ես չէի պատրաստվում վճարել նրա տոմսի գումարը, սկսեցի գին գցել, և ի վերջո կանգնեցինք 4000 $-ի վրա։

Մգեռ՝ 4000 $

10730804_760303890754647_548065376903190075_n

Սկզբից զանգահարեցի Մհերին, հարցրեցի, թե ինչքանով է պատրաստ երգել իմ հարսանիքին, ինչին նա պատասխանեց, որ անձամբ չի զբաղվում այդ գործերով, ինքը թվեր չի հրապարակում և տվեց իր գործերով զբաղվողի համարը։ Ժոռը՝ նրա գործընկերը, ասաց, որ Մհերը պատրաստ է երգել 4000 $-ով, իսկ եթե ուզում ենք, որ նա նաև վարի միջոցառումը, ապա գումարը կկազմի 5000 $:

Արամե՝ 5000 $, սակարկելուց հետո՝ 4000 $

11182090_1075079129188552_6921806566153125564_n
Արամեի «գինը» պարզելու համար հարկավոր էր կապվել նրա պրոդյուսերի՝ Արտյոմ Հակոբյանի հետ։ Արտյոմն ասաց, որ Արամեն երգում է 5000 $-ով, բայց հաշվի առնելով դոլարի այժմյան կուրսը՝ 500 $ պատրաստ են զեղչ անել։ Ես չէի պատրաստվում հանձնվել ու խնդրեցի մի քիչ էլ զեղչ անել, Արտյոմը պատասխանեց, որ պետք է կապվի Արամեի հետ, որպեզի ճշտի նրանից։ 20 րոպե հետո զանգահարեցի նրան, և Արտյոմն ասաց, որ բացատրել է Արամեին իրավիճակը, և վերջինս պատրաստ է երգել 4000 $-ով։

Արման Հովհաննիսյան՝ 25.000 $

6F9003268C4B6D444D7A0C0C44423377

Արման Հովհաննիսյանի պրոդյուսեր Լուսինեն ինձ չարչարեց երեք օր շարունակ, ամեն օր փորձում էր կապվել Արմանի հետ, բայց չէր ստացվում։ Ի վերջո, ինձ հաջողվեց ճշտել երկար սպասված թիվը։ Պարզվում է՝ Արման Հովհաննիսյանը մեր շոու բիզնեսում ամենաթանկ երգիչն է է և 30 րոպե երգելու համար պահանջում է 25.000 $։

Թաթա՝ 10.000 $ (3 երգը)

10360843_808886115816526_4695175958971169998_n

Դե, քանի որ Թաթան չափազանց հայտնի է, որպեսզի հասանելի լինի, Թաթայի երգելու գինը ստիպված էի ճշտել ծանոթներիցս մեկից, ում հարսանիքին նա երգել էր։ Իմ ցուցակը 5 երգի հաշվով է, բայց նրանց հարսանիքին Թաթան 3 երգ էր երգել, որի համար վճարել էին 10.000 $: 5 երգը չոր հաշվարկով կկազմեր մոտ 16.000 $, բայց գործ չունենք, ավելի լավ է հրապարակել այն, ինչ գիտենք։

Լիլիթ Հովհաննիսյան՝ 4500 $ (3 երգը)

Լիլիթ Հովհաննիսյանը Ձեր հարսանիքին 3 երգը կերգի 4500 $-ով, ինչն ավելի թանկ է, քան ցուցակում առկա աստղերի՝ 5 երգի համար պահանջվող գումարը։

10469218_859291964148734_6486172909068469646_n

Մնացած աստղերը կամ անհասանելի էին, կամ չէին պատասխանում փակ համարից եկող զանգերին։ Կփորձեմ պարզել նաև նրանց գները և կներկայացնեմ հաջորդ նյութում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս