«Մեր հասարակության առնվազն 99% փոփոխություններ է պահանջում»

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց, որ մեր հասարակության առնվազն 99% փոփոխություններ է պահանջում, բայց դրանց բնույթը տարբեր է: Ըստ նրա՝ ՀՅԴ պատկերացրածը համակարգային փոփոխություններն են, որտեղ ոչ թե անձերը, այլ համակարգն է թելադրում գործողությունները: Ա.Վարդանյանը նշեց, որ սկզբում Սերժ Սարգսյանը հակված էր կիսանախագահական համակարգը կատարելագործելուն, այլ ոչ թե նոր համակարգին անցում կատարելուն:

«Ծուղակ է, թե ինչ, հաջորդ տասնամյակը դուք և մենք ապրելու ենք կա´մ հին, կա´մ նոր կառավարման համակարգի պայմաններում»,- ասաց Ա.Վարդանյանը:

Ըստ նրա՝ ՀՅԴ-ն համոզված կողմնակից եղել և մնում է խորհրդարանական կառավարման համակարգի: Ա.Վարդանյանը նշեց, որ նոր Սահմանադրությունը մեր երկրի զարգացման համար որակական դուռ է բացելու և քաղաքական կամքի առկայության պարագայում «մեր երազած երկիրը շատ չի ուշանա»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930