Նոր նշանակում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Կիրակոս աբեղա Դավթյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ:
Տ. Կիրակոս աբեղա Դավթյան
(կենսագրություն)
Տ. Կիրակոս աբեղա Դավթյանը (ավազանի անունը` Գևորգ) ծնվել է 1982 թ. մայիսի 20-ին, Թբիլիսիում:
1989-1999 թթ. սովորել է տեղի թիվ 104 միջնակարգ դպրոցում:
1999-2004 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:
2005 թ. նոյեմբերին պաշտպանել է ավարտաճառ` «Հայ-վրացական եկեղեցական բաժանման վավերագրերը» թեմայով:
2005-2006 թթ. աշխատել է Մայր Աթոռի «Գարեգին Ա» աստվածաբանական-հայագիտական կենտրոնում:
2005 թ. փետրվարի 5-ին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերակոչվելով Կիրակոս աբեղա:
2005-2008 թթ. ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում` որպես Բաթումիի Ս. Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ:
2008-2012 թթ. սպասավորել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմում` որպես Մելբուռնի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ:
2013-2015 թթ., որպես փոխառաջնորդ, ծառայել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում: