Քաղաքական էլիտան աժիոտաժի մեջ է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանյան քաղաքական էլիտան աժիոտաժի մեջ է. «համայնքը» մոբիլիզացվում է: Դրսի հայտնի հայերն ու օլիգարխները ժամանում են Հայաստան՝ իրենց ընտանիքներով եւ մտերիմներով: Սեպտեմբերի 21-ի առիթով Հայաստան եկածները կմնան մինչեւ սեպտեմբերի վերջ:
Բանն այն է, որ անկախության տոնակատարությունից հետո՝ սեպտեմբերի 26-ին, տեղի կունենա Կարեն Կարապետյանի՝ («ՀայՌուսգազարդ»-ի) որդու՝ Տիգրանի հարսանիքը, իսկ 27-ին Էջմիածնում կմասնակցեն Մյուռոնօրհնեքի սրբազան արարողությանը, որը տեղի է ունենում 7 տարին մեկ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: