Բաժիններ՝

Մեր խնդիրը ոչ թե Ռուսաստանը կամ Չինաստանն են, այլ մենք՝ ինքներս. Բարաք Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կարծիքով՝ ԱՄՆ-ի համար խնդիրներ ստեղծում են ոչ թե Ռուսաստանը կամ Չինաստանը, այլ հենց իրենք՝ ամերիկացիները, հայտնում է RIA Novosti-ն:

Այս մասին նա հայտարարել է ամերիկյան խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանը Business Roundtable-ի շրջանակում:

ԱՄՆ նախագահը պատասխանել է հարցերի, որոնք վերաբերել են ԱՄՆ տնտեսության ընթացիկ վիճակին, երկրի արտաքին քաղաքականության կիբերանվտանգության խնդիրներին:

Օբամայի խոսքով՝ հիմա աշխարհում չկա ոչ մի երկիր, որը չնախանձեր Ամերիկային:
«Մեր խնդիրն այն չէ, որ Չինաստանը, օրինակ՝ դուրս կմղի մեզ բանակցություններից, կամ պարոն Պուտինը կհաղթի ռազմավարական առումով: Դրանք մեր խնդիրները չեն: Մեր խնդիրը՝ մենք՝ ինքներս ենք»,- հայտարարել է Օբաման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս