Կարեն Ճշմարիտյանը տեղյակ չէ՞
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը տեղյակ չէ, թե ինչ ընկերություն է «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդը», որին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը օտարելու մտադրության վերաբերյալ հայտ է ներկայացրել «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ արդեն տեղեկություններ կան այն մասին, որ այդ ընկերությունը գրանցված է օֆշորային գոտում, Կարեն Ճշմարիտյանը կրկին նշեց, որ տեղյակ չէ: Նա նշեց, որ հանձնարարվել է որոշակի նախարարների այդ առաջարկի վերաբերյալ իրենց առաջարկությունները ներկայացնել: