Բաժիններ՝

Հետաքրքիր փաստեր ձախլիկների մասին

1. Շատ լեզուներում «ձախ» բառն «անշնորհք», «կեղծ», «կեղծավոր», «կասկածելի» բառերի հոմանիշն է:

2. Ձախլիկությունը համարվել է լուրջ և ֆիզիկական արատ, բայց ավելի կասկածելի են եղել այն բոլոր գործողությունները, որոնք կապված են եղել ձախ կողմի հետ: Միջնադարյան դատարաններում վկաները ցուցմունք էին տալիս վհուկների դեմ այն մասին, որ տեսել են, թե ինչպես է մեղադրյալը «կպել անասունին ձախ ձեռքով»: Սրանով համարվում էր, որ վհուկի մեղքն ապացուցված է:

3. Որոշ պատմական քրոնիկաների համաձայն՝ Ժաննա դ Արկին այրելու դատարանի որոշման կայացման գործում վճռական դեր է խաղացել վերջինիս ձախլիկ լինելը:

4. Ճապոնիայում կնոջ ձախլիկության հայտնաբերումը կարող է պատճառ հանդիսանալ շտապ ամուսնալուծության համար:

5. Շատ աֆրիկյան ցեղերում և հնդկական գյուղերում մինչև հիմա կարծում են, որ ձախլիկներն ի ծնե թունավորողներ են, և դրա համար նրանց մոտ չեն թողնում խոհանոցին:

6. Էքստրեմալ իրավիճակներում, ուժեղ սթրեսային վիճակում, երբ վայրկյանների ընթացքում հարկավոր է որոշում կայացնել և գործել, ձախլիկը, ով վարժված է աջին, միշտ բնազդորեն գործում է ձախ ձեռքով:

7. Ձախլիկ տղամարդկանց բախտը չի բերել կոճակները կոճկելու հարցում: Փորձեք, եթե Դուք աջլիկ եք, ձախ ձեռքով կոճկվել:

8. Ձախլիկների քանակն անընդհատ փոքրանում է: Քարե դարում նրանք 50 տոկոս էին, բրոնզե դարում` 25, իսկ հիմա` ընդամենը 5: Մոտ 2500 ձախլիկ տարեկան մահանում է դժբախտ պատահարներից` կապված միայն աջլիկների համար նախատեսված իրեր օգտագործելու հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս