Հայազգի միլիարդատեր Դանիլ Խաչատուրովն ու հայտնի դիզայներ Ուլյանա Սերգեենկոն ամուսնալուծվում են
«Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության համասեփականատեր Դանիլ Խաչատուրովն ու ճանաչված կուտուրիե, նորաձևության բլոգեր Ուլյանա Սերգեենկոն որոշել են ամուսնալուծվել։ Ամուսնալուծության հայցն արդեն այսօր կքննի Մոսկվայի դատարաններից մեկը, հայտնում է Tatler.ru-ն:
Դանիլ Խաչատուրովն ու Ուլյանա Սերգեենկոն միասին 7 տարի են ապրել: Զույգն ամուսնացել է 2008 թվականին ու դաստիարակում է 9 տարեկան դստերը՝ Վասիլիսային:
Հայտնի չէ, թե վերջիններս ինչու են որոշել ամուսնալուծվել, սակայն լուրերն այն մասին, որ ամուսինների կյանքում ամեն ինչ այդքան էլ հարթ չէ, մամուլում վերջին մի քանի տարում շրջանառվում էին:
Զույգը, ամենայն հավանակությամբ, չի կարողացել հաղթահարել «անհաղթահարելի տարաձայնությունները»:
Դանիլ Խաչատուրով և Ուլյանա Սերգեենկո
Քսենյա Սոբչակը, Դանիլ Խաչատուրովը և Ուլյանա Սերգեենկոն՝ «Գարաժի» երեկույթին (2011)
Զույգի դուստրը՝ Վասիլիսան
Դանիլ Խաչատուրովը՝ Ulyana Sergeenko-ի ցուցադրությանը