«Մենք «Յուվենթուսից» լավ էինք խաղում և արժանի չէինք պարտության». Մանուել Պելեգրինի
                                    «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին իր կարծիքն է հայտնել Պեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Յուվենթուսից» կրած պարտության մասին:
«Դա հիասթափություն է: Կարծում եմ, մենք արժանի չէինք պարտության: Մենք շատ լավ պահեր ունեինք և «Յուվենթուսից» լավ էինք խաղում:
Դա Չեմպիոնների լիգային բնորոշ խաղ էր: Երկու թիմերն էլ չկարողացան ստեղծել բավարար պահեր, բայց մենք ավելի շատ էինք տիրում գնդակին:
Հարցը տակտիկայի մեջ չէ: Ուղղակի «Յուվենթուսը» 2 գեղեցիկ գոլ խփեց»,- ասել է Պելեգրինին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    