Բաժիններ՝

Դանիայում դեռահաս աղջիկը ԴԱԻՇ-ի մահապատիժների ազդեցությամբ դանակով սպանել է մորը

Դանիայում կայացվել է աղմկահարույց դատական գործով դատավճիռ 15-ամյա աղջկա ու նրա ջիհադիստ ընկերոջ կողմից աղջկա մոր սպանության փաստով, գրում է The Daily Mail-ը:

Հետաքննության տվյալով՝ 15-ամյա Լիզա Բորխն ու արմատական իսլամի հետևորդ Բախտիյար Մուհամմեդ Աբդուլլան սպանել են Բորխի մորը՝ նրան հասցնելով դանակի 20 հարված:
Հանցագործության հետաքննության ընթացքում պազվել է, որ մինչ սպանությունը դեռահասը ժամերով դիտել է YouTube-ում ԴԱԻՇ-ի մահապատիժների տեսանյութը:
Մասնավորապես, խոսքը բրիտանացիներ Դևիդ Հեյնսի ու Ալան Հեննինգի գլխատումների մասին է:

Սպանությունից հետո աղջիկը անձամբ է զանգահարել ոստիկանություն՝ հայտարարելով, որ լսել է մոր ճիչը, ինչպես տեսել նաև հեռացող «սպիտակամորթի»: Դեպքի վայր ժամանակ ոստիկաններն աղջկան հայտնաբերել էին հյուրասենյակում հեռախոսով խաղ խաղալիս ու համացանցով տեսանյութ դիտելիս:

Դատարանի որոշման համաձայն՝ Լիզա Բորխը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման, Մուհամմեդ Աբդուլլան՝ 13 տարվա ու արտաքսվելու է Դանիայից պատիժը կրելուց հետո:

2C56D55200000578-3235062-image-m-60_1442322748139 2C5543EE00000578-3235062-image-a-77_1442322892998

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս