«Դավադիտ եղած» Ղալումյանը. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Երբ մարդիկ ներկայացում են իրենց ինքնակենսագրությունը (ռեզյումեն)՝ աշխատանքի ընդունվելու համար, նրանք, եթե դա լուրջ պաշտոն է, ընդգրկում են հատուկ բաժին՝ շփվելու հմտություններ (communication skills):

Ինչի՞ համար են դրանք պետք, եթե աշխատանքն այսպես թե այնպես առնչվում է մարդկանց, ապա դու պետք է կարողանաս շփման եզրեր գտնել այդ մարդկանց հետ՝ քո պարտականությունները կատարելու համար: Պաշտոնյաների ու պատգմավորների համար այդ բաժնի հատուկ ենթաբաժինը պետք է կազմի լրատվամիջոցի հետ շփվելու մշակույթը: Թե չէ՝ կստացվի Իջևանի գործող քաղաքապետ և վերընտրված Վարդան Ղալումյանի՝ 1in.am-ին տված հարցազրույցը, որը հասարակությանը, այդ թվում՝ իր ընտրողների արհամարհելու վառ օրինակ է:  Քաղաքապետի պաշտոն ունեցող և այդ պաշտոնին հավակնող մարդը պետք է որ իմանա, որ նա իրավունք չունի լրագրողի հարցին՝ «քե՞զ ինչ» տղայական-բակային «ռազբորկայի» մակարդակով՝ այն բառապաշարով, որն, ըստ երևույթին, ընդունված է այդ գործչի միջավայրում: Իրականում նա պարտավոր է պատասխանել լրագրողի հարցին, անգամ եթե այդ հարցը նեղ անձնական է: Բայց տվյալ դեպքում լրագրողն անձնական հարց չի տվել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս