Forbes-ը կազմել է ամառվա ամենավնասաբեր ֆիլմերի վարկանշային աղյուսակը
Ամերիկյան Forbes ամսագրի վարկանշային աղյուսակի համաձայն՝ ամառվա ամենավնասաբեր ֆիլմ է ճանաչվել «Ապագայի հողը»՝ Ջորջ Քլունիի ու Հյու Լորիի մասնակցությամբ:
Ֆիլմն ամերիկյան վարձույթում հավաքել է 92 մլն դոլար ու 206 մլն դոլար ամբողջ աշխարհում՝ 190 մլն դոլար բյուջեի պայմաններում, հայտնում է korrespondent.net-ը:
Ավելի վաղ կինոքննադատներն արդեն վնասներ էին կանխատեսել Walt Disney Pictures ընկերության համար: Նրանց կանխատեսմամբ՝ «Ապագայի հողը» ֆիլմի ձախողման համար ընկերությունը կկրի 120-140 մլն դոլարի կորուստ:
Շահութաբեր չէր նաև «Ֆանտաստիկ քառյակը» ֆիլմը, որի բյուջեն կազմում էր 120 մլն դոլար, իսկ շահույթը տնային վարձույթում՝ 54 մլն դոլար: Ամբողջ աշխարհում ֆիլմը վաստակել է 150 մլն դոլար:
Ամենավնասաբեր ֆիլմերի վարկանշային աղյուսակում հայտնվել է նաև «Պիքսելներ» ֆիլմը, «Ռիկի և Ֆլեշ» ֆիլմերը: