Միխայիլ Գալուստյանը շոումեն Ալեքսանդր Ռևային ոսկե ատրճանակ է նվիրել
Միխայիլ Գալուստյանը որոշել է զարմացնել շոումեն Ալեքսանդր Ռևային՝ նրան անսովոր նվեր նվիրելով: Գալուստյանը վերջինիս ծննդյան 41-րդ տարեդարձին ոսկե ատրճանակ է նվիրել:
Հենց նման զենք էր օգտագործում Նիքոլաս Քեյջի հերոսը՝ հայտնի «Առանց դեմքի» մարտաֆիլմում:
Էկրանային չարագործն ուներ երկու ոսկե М-1911 ատրճանակներ: Ռևային բախտ է վիճակվել դառնալ նման ատրճանակներից մեկի սեփականատերը:
Օրիգինալ նվերը պատրաստվել է Գալուստյանի պատվերով, հատուկ արհեստանոցում:
«Ձեռքի աշխատանք է»,- հպարտորեն ասել է Գալուստյանը՝ նախօրեին հոբելյարին նվիրելով շքեղ նվերը: