Կենտրոնական բանկը մասնակցել է Ֆինանսական ներգրավվածության միության տարեկան համաժողովին

ՀՀ կենտրոնական բանկը հերթական անգամ մասնակցել է Ֆինանսական ներգրավվածության միության (Alliance for Financial Inclusion-AFI) 7-րդ համաժողովին, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-4-ը՝ Մոզամբիկի կենտրոնական բանկում: Համաժողովին մասնակցել են AFI-ի անդամ հաստատությունների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ավելի քան 450 ներկայացուցիչներ:
Համաժողովի մասնակիցների կողմից բարձր է գնահատվել ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման ուղղությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից կատարված աշխատանքները, ինչպես նաև կարևորվել է Հայաստանի փորձի կիրառումը AFI-ի անդամ երկրներում:
Ներկայումս Կենտրոնական բանկը ղեկավարում է «Սպառողների ունակությունների զորացման և շուկայի վարվելակերպի» աշխատանքային խումբը, ինչպես նաև մասնակցում է «Թվային ֆինանսական ծառայությունների» աշխատանքային խմբի աշխատանքներին:

Տեղեկանք

Ֆինանսական ներգրավվածության միությունը զարգացող երկրների կենտրոնական բանկերի և այլ ֆինանսական կարգավորող մարմինների ցանց է, որը հիմնադրվել է 2008 թ-ին: Միության գլխավոր նպատակն է աշխարհի զարգացող երկրներում ֆինանսական ներգրավվածության զարգացումը։ Այսօրվա դրությամբ AFI անդամ են աշխարհի ավելի քան 100 երկրների կենտրոնական բանկերը։ ՀՀ կենտրոնական բանկը միությանը անդամակցում է 2011 թ-ից:

Տեսանյութեր

Լրահոս