«Իմ կարիերան միանշանակ կավարտվի 2018 թվականին». Ֆիլիպ Լամ
Գերմանացին չի ցանկանում մնալ ֆուտբոլում 34 տարեկանից հետո: «Ինձ արդեն հասկանալի է, որ 2018թ. իմ կարիերան կավարտվի: Այդ ժամանակ ես արդեն կլինեմ 34 տարեկան: Անհրաժեշտ է նախապատրաստվել դրան: Այդպես է եղել Գերմանիայի հավաքականից դուրս գալու ժամանակ: Ես ինձ նախապատրաստել էի և դրա համար ոչ մի անգամ չեմ փոշմանել որոշմանս համար»,- ասել է Լամը, ով «Բավարիայի» հիմնական կազմում խաղում է 2005 թվականից:
Այդ ընթացքում Լամը հաղթել է Գերմանիայի առաջնությունը (6 անգամ), Գերմանիայի գավաթը (5 անգամ), Գերմանական լիգայի գավաթը, Գերմանիայի սուպերգավաթը (2 անգամ), Չեմպիոնների լիգան, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը