Մանվել Բադեյանի կարծիքով՝ դրամից անցումը ռուբլու ճիշտ կլինի

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն այսօրվա ասուլիսին՝ անդրադառնալով ԵՏՄ երկրների տարածքում ռուբլին որպես դրամական միավոր դարձնելու մասին հայտարություններին, ասաց, որ դա մեծ վերլուծություն պահանջող խնդիր է և տեխնիկապես բարդ, բայց, ըստ նրա՝ գաղափարախոսությունը ճիշտ է.

«Միանգամայն ընդունելի է անցումը ռուբլու, որովհետև միջնորդավորված վալյուտայով աշխատելը նշանակում է ռիսկի տակ դնել տնտեսությունը: Ես չեմ տեսնում այն ռեսուրսները որ Ռուսաստանն այժմ կարող է դնել սեղանի վրա և կարողանա իր արժույթը, համեմատած՝ դոլարի կամ եվրոյի, ուժեղացնել: Այդ պարագայում ձեռնտու են դառնում ներմուծումները և  ռուբլին վճարային միջոց սարքելը ավելի ձեռնտու կլինի:

Ինչքան թույլ է այն երկրի արժույթը, որտեղ արտահանում ես, այնքան էքսպորտային հնարավորությունները կրճատվում են, բայց բոլոր դեպքերում գաղափարախոսությունը ճիշտ է»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930