Բաժիններ՝

ԱՄՆ-ն պատրաստվում է Թուրքիայի որոշ շրջաններից տարհանել իր քաղաքացիներին. Ermenihaber.am

Շուտով Թուրքիայից դուրս կբերվեն Ինջիրլիքի ռազմաբազայի հարակից տարածքներում բնակվող ամերիկացի զինվորականների և Ադանայի ամերիկյան հյուպատոսարանի դիվանագետների ընտանիքները: Նրանց ուղևորության ծախսերը կհոգա ԱՄՆ-ի կառավարությունը:

Այս մասին հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը նշելով, որ ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ Թուրքիայից դուրս բերման ենթակա ԱՄՆ-ի քաղաքացիների թիվը հասնում է շուրջ  900-ի: Նաև նշվում է, որ տարհանման մասին որոշումն առայժմ չի վերաբերում  Թուրքիայի այլ տարածքներում բնակվող ԱՄՆ-ի քաղաքացիներին:

ԱՄՆ պետքարտուղարությունը տեղեկացրել է, որ թեև դիվանագետների ընտանիքները կտարհանվեն, բայց Ադանայի ամերիկյան հյուպատոսարանը կշարունակի գործել:

Թեմայի վերաբերյալ հայտարարություն կատարած Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Քուքը և Պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները հայտարարել են, որ այս որոշումը որևէ նոր իրադրությամբ պայմանավորված չէ և միայն պրոֆիլակտիկ բնույթ ունի:

Ամերիկյան «Associated Press» (AP) լրատվական գործակալությանը հղում կատարող թուրքալեզու աղբյուրը նշում է, որ զինվորականների ու դիվանագետների ընտանիքների՝ Թուրքիայից դուրս բերելու առաջարկը կատարվել է ՆԱՏՕ-ի զինված ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլովի կողմից՝ այն բանից հետո, երբ Իսլամական Պետությունը (ԻՊ- İŞİD) սպառնացել է հարձակվել Ինջիրլիքի ռազմաբազայի վրա:

Նշվում է, որ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերն արդեն հաստատել է առաջարկը: Ըստ ստացված տեղեկությունների՝ ԱՄՆի քաղաքացիների տարհանման որոշումն առաջիկայում կարող է վերաբերել նաև Թուրքիայի այլ շրջաններում գտնվող զինվորականների և դիվանագետների ընտանիքներին:

Ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս