Ադրբեջանում ուժեղ երկրաշարժի հետևանքով 1 կին է մահացել
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի ժամանակով ժ. 08:49-ին Ադրբեջանի Շեքիի շրջանում՝ երկրի հյուսիս-արևմուտքում, ուժեղ երկրաշարժ էր տեղի ունեցել:
Report-ի հաղորդմամբ՝ երկրաշարժի հետևանքով մահացել է Գեյչայ գյուղի մի բնակչուհի:
Տեղեկությունների համաձայն՝ Ռուհիա Իբադովան (1987թ.) երկրաշարժի ժամանակ գտնվել է խորը ջրհորի հարևանությամբ: Ուժեղ ցնցումների հետևանքով կինն ընկել է ջրհորը, որտեղ հոսանքահարվել է ջրային պոմպի էլեկտրահարման հետևանքով: