Բաժիններ՝

ԵՄ երկրների հատուկ ներկայացուցիչները որոշել են մինչև մարտ երկարեցնել ռուսների դեմ պատժամիջոցները

ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն այսօր որոշել է մինչև մարտ երկարեցնել Ռուսաստանի ու Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ անհատական պատժամիջոցները, ում ԵՄ-ն պատասխանատու է համարում Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության խաթարման համար, RIA Novosti-ի հետ զրույցում ասել է եվրոպացի դիվանագետը:

«ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն որոշեց երկարաձգել պատժամիջոցները 6 ամսով: Ներկայում տեխնիկական խումբը անցկացնում է տեխնիկական ու օրենսդրական աշխատանք, որպեսզի մինչև սեպտեմբերի 15-ը կայացնի վերջնական որոշում»,-ասել է գործակալության զրուցակիցը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը:

Դիվանագետը հայտնել է, որ ԵՄ-ն չի փոփոխի Ռուսաստանի ու Ուկրաինայի իրավաբանական անձանց պատժամիջոցային ցուցակը:
ԵՄ-ն անհատական պատժամիջոցները սահմանել է 2014թ. մարտին ու բազմիցս ընդլայնել է ցուցակը, իսկ 2015թ. մարտին միջոցառումների գործողությունը երկարաձգել էր մինչև սեպտեմբերի 15-ը:

Պատժամիջոցային ցուցակում ներառված է150 մարդու անուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս