Կոշիկի Aleksander Siradekian բրենդը պայքարում է կեղծումների դեմ
Aleksander Siradekian բրենդը, որը ստեղծել է Ալեքսանդր Սիրադեկյանը, ոճային կոշիկի սիրահարների շրջանակներում կատարել է մեծ հեղափոխություն: Այսօր բոլորը երազում են ունենալ Aleksander Siradekian բրենդի մեկ զույգ «վրձինով» կոշիկ: Aleksander Siradekian-ի ստեղծած կոշիկները աչքի են ընկնում ոչ միայն գեղեցկությամբ, այլ նաև հարմարավետությամբ:
Բրենդի երկրպագուների քանակը գնալով ավելանում է:
Սակայն նորաձևության աշխարհում քիչ չեն խարդախ մարդիկ, ովքեր ցանկանում են հարստանալ հանրաճանաչ անունների հաշվին:
Aleksander Siradekian-ը պատերազմ է հայտարարում կրկնօրինակներին:
2015թ. հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում Ռուսաստանում արդեն ոչնչացվել է Aleksander Siradekian բրենդի 500 զույգ կեղծված կոշիկներ: Կեղծված կոշիկները վաճառվել են սոցիալական կայքերի միջոցով և Մոսկվայի մեծածախ առևտրի շուկաներում:
Բարոյական վնասը, որը հասցվել է ընկերությանը, Ալեքսանդրը գնահատում է 15 մլն ռուբլի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը