Բաժիններ՝

ՌԴ-ն մինչև 2015թ, վերջը Հայաստանին գազը կմատակարարի 165 դոլարով

 

ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսասատանի Դաշնության կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրին կից արձանագրության կնքման առաջարկությանը: Ձեռք բերված համաձայնությամբ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2015թ. հունվարի 1-ից սկսած մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար սահմանվում է 165 ԱՄՆ դոլար՝ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրով սահմանված 189 ԱՄՆ դոլարի փոխարեն:  Արձանագրության ստորագրումը հնարավորություն կտա իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա շարունակել զարգացնել երկու երկրների տնտեսական հարաբերությունները, կնպաստի տնտեսական կապերի զարգացման բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս