Բաժիններ՝

Սպիտակ տունը հրապարակել է այն գրքերի ցանկը, որը Օբաման կարդալու է արձակուրդին

Սպիտակ տունը հրապարակել է այն գրքերի ցանկը, որը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարդալու է այս ամռանը, հայտնում է spletnik.ru-ն:
Օբաման 16-օրյա հանգստի է ուղևորվել ու պատրաստվում է իր ժամանակի մի մասը նվիրել ընթերցանությանը:
ԱՄՆ նախագահը այդ ժամանակահատվածի համար ընտրել է 6 ստեղծագործություն, ներառյալ՝ գեղարվեստական ու գիտական գրականություն:

Առաջարկում ենք ծանոթանալ Օբամայի ընտրության հետ:

1. «Ամեն ինչ, ինչ կա», Ջեյմս Սոլթեր (Ջեյմս Սոլթերի վերջին վեպը)

2. «Մեզ անտեսանելի ողջ լույսը», Էնթոնի Դոր (պատմական վեպ սիրո մասին, որի գործողությունները տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ)

Կարդացեք նաև

3. «Վեցերորդ բնաջնջումը», Էլիզաբեթ Կոլբերտ  (լրագրողն ապացուցում է, որ հենց մարդն է դարձել մեծաթիվ կենդանի էակների անհետացման պատճառ)

4. «Անփոխարինելիություն», Ջումպա Լահիրի, (վեպ, որը պատմում է մի հնդկական ընտանիքի պատմությունը)

5. «Աշխարհի ու իմ միջև», Տա-Նեհիսի Քոութս (սևամորթ լրագրողի աշխատանքը)

6. «Վաշինգտոն. կյանք», Ռոն Չեռնոու (կենսագրական վեպ Ջորջ Վաշինգտոնի կյանքի մասին):

Հիշեցնենք, որ Օբաման օգոստոսի 8-ից ընտանիքի՝ կնոջ՝ Միշել Օբամայի, դուստրերի՝ Մալիայի ու Սաշայի հետ հանգստի է մեկնել Ատլանտյան օվկիանոսում գտնվող Մարտաս-Վինյարդ կղզի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս