Բաժիններ՝

Օբաման ընտանիքի հետ արձակուրդ է մեկնել Մարտաս-Վինյարդ կղզի

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արձակուրդ է գնացել: Նա կնոջ՝ Միշել Օբամայի, դուստրերի՝ Մալիայի ու Սաշայի հետ արդեն 6-րդ տարին անընդմեջ կհանգստանա Ատլանտյան օվկիանոսում գտնվող Մարտաս-Վինյարդ կղզում, որը գտնվում է Մասսաչուսեթս նահանգի մոտ, հայտնում է Reuters գործակալությունը:

Նշվում է, որ նախագահական ընտանիքի հետ կղզի են գնացել Բարաք Օբամայի ազգային անվտանգության հարցով օգնական Սյուզան Ռայսն ու Սպիտակ տան խորհրդական Վալերի Ջարեթը:

ԱՄՆ նախագահի արձակուրդը կտևի օգոստոսի 8-23-ը: Այս ընթացքում Օբամայի մասնակցությամբ ոչ մի միջոցառում նախատեսված չէ՝ միայն ծով, լողափ ու Օբամայի սիրած գոլֆ խաղը:

Մինչ արձակուրդ գնալը Օբաման լրագրողներին ասել էր, թե շատ է սպասել արձակուդին ու հուսով է՝ արձակուրդին ոչինչ չի խանգարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս