Բակո Սահակյանը հետմահու պարգևատրել է հակառակորդի գնդակից զոհված զինծառայողին
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 13-ին ստորագրել է հրամանագիր, որով ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային զինծառայող Կարեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։