Նոր տեղեկություն կարտոֆիլի մասին

Գիտնականները պարզել են, որ կարտոֆիլի արտաքին շերտը ոչ միայն ավելի հարուստ է օգտակար նյութերով, այլև պարունակում է խմորիչներ, որոնք նպաստում են մարսողությանն ու խթանում նյութափոխանակության գործընթացը:

  • Առանց այդ խմորիչների, նույնն է՝ ֆերմենտ, կարտոֆիլում պարունակվող շրեշը՝ կպչուն զանգվածը, աղտոտում է արյունը:

Սոլանինի մասին

431px-Aardappel_groene_knollen_(Solanum_tuberosum)

 

Կարդացեք նաև

Զգուշացում: Այս նյութը կուտակվում է հիմնականում պալարի կլեպի տակ գտնվող՝ 2-4 մմ հաստության շերտում:

Սոլանինը շատ է ծլած ու արևի ազդեցության պատճառով կանաչած կարտոֆիլում:

  • Ոչ որակյալ կարտոֆիլ ուտելու դեպքում բորբոքվում է աղեստամոքսային համակարգը, տրոհվում են էրիթրոցիտները: Նկատվում է թուլություն վերջույթներում, լայնանում են բիբերը, առատանում է թքարտադրությունը, աստիճանաբար խոչընդոտվում է շնչառությունը, ու թուլանում են սրտի ռիթմերը, կարող է առաջանալ կոմային վիճակ:
  • Առաջին օգնությունը. Մինչև շտապօգնության գալը կատարեք ստամոքսի լվացում մանգանակալիումական թույլ լուծույթով՝ 0,1 տոկոս, որպես կապող միջոց՝ խմեցրեք   տանինի 1 տոկոսանոց լուծույթ կամ կաղնու կեղևի եփուկ, իսկ որպես պարուրող միջոց՝ կտավատի սերմի եփուկ:
  • Սոլանինը մասամբ տրոհվում է տապակած կարտոֆիլում:

 Դեղատոմս կարտոֆիլի կլեպով

Լվացեք չվնասված պալարները, մաքրեք խոզանակով, առանձնացրեք 0,5-1 սմ հաստության արտաքին շերտը, աղացեք, լցրեք եռջրի մեջ՝ 2:1: Եռացրեք 1-2 րոպե, 10 րոպե թրմեք տաք տեղում:

  • Խյուսն աչքի չի ընկնում համային որակներով, սակայն կարևոր է իմանալ, որ կարտոֆիլի արտաքին շերտում է գտնվում օգտակար նյութերի հիմնական մասը, բացի կարոտինից ու B խմբի վիտամիններից:
  • Կարտոֆիլում պարունակվող սոլանինն այս դեպքում վնասակար չէ, քանի որ շատ քիչ է:
  • Օգտակար է վարիկոզի, արթրիտի, ուռուցքների, բրոնխներում խոնավության առկայության դեպքում:

Նպաստում է սիրտ-անոթային համակարգի բնականոն աշխատանքին, ունի հակաալերգիկ, հակաուռուցքային ազդեցություն, նպաստում է օրգանիզմում նստվածքներ առաջացրած խարամների տրոհմանն ու հեռացմանը:

  • Խորհուրդ է տրվում հիպերտոնիկ հիվանդներին, քանի որ օգտակար է սրտին և երիկամներին:

JuloՀ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

Տեսանյութեր

Լրահոս