26-ամյա ծննդկան է մահացել

168.am-ի հետ զրույցում Էրեբունի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ կենտրոնում 26-ամյա ծննդկան է մահացել: Նրանց փոխանցմամբ`կինը ծանր վիճակում տեղափոխվել է իրենց մոտ, կեսարյան հատում է արվել, սակայն խնդիրներն այնքան լուրջ էին, որ կյանքը չեն կարողացել փրկել: Երեխայի վիճակը ծանր է:

Մեր տեղեկություններով` կինը հաշվառված է եղել Շենգավիթ բժշկական կենտրոնում, որտեղից էլ երկուշաբթի օրը ծանր վիճակում տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն

Տեսանյութեր

Լրահոս