Բաժիններ՝

Ոստիկանությունը՝ Ալավերդիում տեղի ունեցած սպանության մասին

Հուլիսի 26-ին, ժամը 08.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» կանչով մեկնել են Ալավերդի քաղաքի Մարքսի փողոցի 9 շենքի բնակարաններից մեկը և բնակչուհուն` 1979 թ. ծնված Սերինե Կոնյանին, հայտնաբերել սպանված վիճակում:

Մեկնած  օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերվել է Սերինե Կոնյանի դիակը` բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով: Նույն օրը, ժամը 09.05-ին, ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մեղայականով բաժին է ներկայացել 1975 թ. ծնված Սամվել Ս.-ն և հայտարարել, որ   ժամը 08.20-ի սահմաններում, խանդի հողի վրա դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել կնոջը` Սերինե Կոնյանին, և սպանել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Սամվել Ս.-ն ձերբակալված է: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս