Սոխը լավացնում է հիշողությունը

Սոխը մեծ կիրառում ունի  ժողովրդական բժշկության  մեջ. մաքրում է արյունը, խթանում է սիրտ-անոթային  ու նյարդային   համակարգերի   աշխատանքը, ունի  հակագիստամինային  ազդեցություն, կարգավորում է  հանքային նյութերի  փոխանակման  գործընթացը։  Սոխը հատկապես անհրաժեշտ է տարեցներին։

Անհրաժեշտ է

  • Սոխ ու մեղր։

Պատրաստման եղանակը

  • Սոխն անցկացրեք քերիչով, քամեք հյութը ու զտեք երկտակ  ծալած թանզիֆով։ Հյութը խառնեք հեղուկ մեղրի հետ, եթե մեղրը  բյուրեղացած է տաքացրեք մինչև 35-40 C։
  • Բաղադրիչների հարաբերակցությունը. վերցրեք  հավասար  ծավալային չափով (1։1)։

Օգտագործման  եղանակը

Կարդացեք նաև

  • Խմեք 1-ական ճ/գ՝ օրը 3-4 անգամ,  ուտելուց 1 ժամ առաջ կամ 2 ժամ հետո։  Հեղուկի հետ չխառնեք։  Շարունակեք  14 օր,  կրկնեք 1 ամիս հետո՝ պարբերաբար։ 

Զգուշացում. 100 գ  սոխը (բոլոր մասերը) պարունակում են օրգանիզմին  անհրաժեշտ  ռուբիդիում միկրոտարրի մոտ 450 %։  Ռուբիդիումն ունի  արյան  ճնշումը  բարձրացնող հատկություն։

Որդաթափ միջոց

  • Մեկ միջին սոխն 8 ժամ թրմեք 200 մլ գոլ ջի  մեջ։  Խմեք 100 մլ՝  նախաճաշից առաջ։
  • Թուրմն ունի միզամուղ հատկություն։

* * *

Julo

Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Տեսանյութեր

Լրահոս