ՀՔԾ պետը տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություն ստացավ

Կառավարությունը տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկում ներառել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Նշենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը  կազմավորվել է 2007 թվականի նոյեմբերի 28-ին՝ «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ, որը նույն թվականի նոյեմբերի 30-ին վավերացրել է ՀՀ Նախագահը:

ՀՔԾ պետն այժմ Վահրամ Շահինյանն է։

Տեսանյութեր

Լրահոս