Բաժիններ՝

Ամուսինն ու կինը գիշերը վիճել են, իսկ առավոտյան ժամը 06:00-ին կինը ծեծի է ենթարկվել

Դատարան է ուղարկվել Արմավիրի բնակիչ տղամարդու վերաբերյալ քրեական գործը։
Նախաքննության ընթացքում նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առավոտյան ժամը 00:06-ի սահմաններում դեռ նախորդ գիշերվանից սկսած կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր վարձակալած տանը ծեծի է ենթարկել կնոջը՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ։

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ծեծի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031