Օձի «կթվոր» և հերթ կանգնող մասնագետ: BI-ը ներկայացրել է աշխարհի ամենատարօրինակ մասնագիտությունները
Հայտնի BI պարբերականը ներկայացրել է 12 ամենատարօրինակ մասնագիտություններն ու զբաղմունքները: Այդ ցուցակում են հայտնվել պրոֆեսիոնալ գրկողը, հարսի ընկերուհին, հավի ճտի սեռի որոշողը և այլ էկզոտիկ մասնագետներ:
1. Օձի «կթվորները» վտանգավոր օձերից թույն են հանում: Ստացված թույնը հաճախ օգտագործվում է հակաթույն ստեղծելու համար: Դրա համար էլ թույնի 1 գրամի գինը հասնում է մինչև 1000 դոլարի:
2. Հարսի պրոֆեսիոնալ ընկերուհիներն աշխատում են «պաշտպանության» ներքո. ոչ ոք չգիտի, որ նրանք կողմնակի մարդիկ են: 1 հարսանիքի համար նրանք ստանում են 200-2000 դոլար:
3. Այսբերգներ շարժողի մասնագիտությունն ի հայտ է եկել դեռևս 1912թ.` «Տիտանիկի» խորտակումից հետո: Այս մասնագետը հետևում է այսբերգների տեղակայությանը և նավերի համար ընտրում է անվտանգ ուղի: Անհրաժեշտության դեպքում նրանք կարող են նույնիսկ այսբերգը մի կողմ քաշել:
4. Անգլիայում թաղման ժամանակ պրոֆեսիոնալ լաց լինողները ժամում ստանում են 70 դոլար:
5. Շների սերֆինգի հրահանգիչը սովորեցնում է տիրոջը և նրա շանը: Բայց օվկիանոսային որոշ ծովափերում կան մասնագետներ, որոնք զբաղվում են միայն շներով:
6. Երես շոշափող մասնագետները ոչ միայն մերսում են մարդու դեմքը, այլև որոշում են դեմքի համար օգտագործված կոսմետիկ միջոցների որակը: Այսպիսի մասնագետները ժամում ստանում են 25 դոլար:
7. Պրոֆեսիոնալ գրկողները ժամում ստանում են մոտ 80 դոլար:
8. Նկարիչներ, որոնք հանգուցյալի դիմանկարներ են նկարում: Որոշ մարդիկ իրենց հարազատի դիակիզումից հետո վարձում են այսպիսի նկարիչների, որպեսզի ստեղծեն նկար` նվիրված հանգուցյալի հիշատակին:
9. Շան կերի համտես անող: Համը տեսնելուց հետո, որպես կանոն, նրանք դա չեն ուտում:
10. Հավի ճտի սեռը որոշողները սովորաբար աշխատում են թռչնաֆաբրիկաներում և տարեկան ստանում են մոտ 60.000 դոլար: Այսպիսի մասնագետները տարածված են Ճապոնիայում և Մեծ Բրիտանիայում:
11. Հերթ կանգնող մասնագետներ: Այսպիսի մարդիկ գնումներ կատարելու համար երկար հերթեր են կանգնում: Նրանք շաբաթական ստանում են մոտ 1000 դոլար:
12. Հրուշակեղենի համար գրություններ գրող: Նշվում է, որ այսպիսի մարդիկ տարեկան ստանում են 40.000 դոլար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը