Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ թույլ չեն տալու ցուցարարներին երթ անցկացնել
Քիչ առաջ Ազատության հրապարակում Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանրահավաքը ուշ սկսվեց, քանի որ ոստիկանությունը թույլ չէր տալիս բարձրախոսներ տեղադրել հրապարակում՝ պատճառաբանությամբ, թե հանրահավաքն արտոնված չէր։ Բանակցությունների արդյունքում ոստիկանները ի վերջո թույլ տվեցին բարձրախոս տեղադրել, սակայն Վալերի Օսիպյանն ասաց, որ երթ թույլ չեն տալու իրականացնել, քանի որ այն արտոնված չէ։
Դավիթ Սանասարյանը, սակայն, նշեց, որ իրենք, այնուամենայնիվ, փորձելու են իրականացնել նախատեսված երթը։ Նշենք, որ Ազատության հրապարակում բազմաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված։