Բաժիններ՝

Գեղամյանը ՀՀ քաղաքացիների հաշվին պաշտպանում է Ռուսաստանի շահերը

Հելսինկիում ընթացող ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանի բուռն գործունեությունն արդեն մամուլում դարձել է քննարկման առարկա: Ուշագրավ է, որ Արտաշես Գեղամյանը կամավոր կերպով ստանձնել է ՌԴ պատվիրակության ներկայացման առաքելությունը և առավել հաշվետու է ՌԴ գրանտներին, որի միջոցներով 7 լեզուներով հրատարակություններով այդ երկրի քարոզչությունն է իրականացնում ԵԱՀԿ ԽՎ-ում, քան ՀՀ իր ընտրողներին:

ՀՀ պատվիրակության ղեկավարը հիշում է, որ հաշվետու է ՀՀ իր ընտրողներին՝ միմիայն վերջիններիս մոլորության մեջ գցելու նպատակով: Այսպես հաշվետու լինելով իր հերթական «փայլուն» հաղթանակի առթիվ՝ Արտաշես Գեղամյանը նշել է, որ ԵԱՀԿ ԽՎ հիմնական բանաձևերից մեկում երեք հիմնարար սկզբունքներում տեղ է գտել ինքնորոշման իրավունքի վերաբերյալ հղումը, որի հիման վրա պետք է կարգավորի ղարաբաղյան հակամարտությունը:

ԵԱՀԿ ԽՎ նիստերի հեռարձակումը, սակայն, այլ իրավիճակ է պատկերում: Ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Գեղամյանի առաջարկները չեն ընդունվել ԵԱՀԿ ԽՎ-ում` ՌԴ պատվիրակության անունից կատարվող առաջարկների հետ մեկտեղ: Այնուհանդերձ, ինքնորոշման իրավունքի հղումը կա ընդունված բանաձևում, սակայն Գեղամյանը որևէ առնչություն բանաձևի այդ կետի հետ չունի: Այդ հղումն ի սկզբանե եղել է բանաձևի հեղինակի կողմից ներկայացված նախագծում և, կարծում ենք, մնացել է տեքստում զուտ այն պատճառով, որ դրա վերաբերյալ Ա. Գեղամյանը ելույթ չի ունեցել: Նախկին կոմունիստի պնդումները, որ ինքնորոշման իրավունքի հղումը կատարված է ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում, նույնպես սին են:

Դժվար է տեսնել «ռուսական տեսակետները» ներկայացնելու՝ Գեղամյանի հուսահատական փորձերում ՌԴ-ի իրական շահը, մինչդեռ Հայաստանի շահերին հասցված վնասն առավել քան իրական է: Դեռևս երբեք ՀՀ առաջարկները ԵԱՀԿ ԽՎ-ում չեն հանդիպել այդպիսի հետևողական դիմադրության, այս անգամ՝ ոչ այնքան ադրբեջանական կամ թուրքական, որքան ուկրաինական և վերջինիս սատարող բազմաթիվ պատվիրակությունների կողմից:

Կարդացեք նաև

ԵԱՀԿ ԽՎ նիստերի հեռարձակումից ակնհայտ էր, որ Արտաշես Գեղամյանին երախտապարտ լինելու պատճառ ունի միայն Ադրբեջանի պատվիրակությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս