Բաժիններ՝

Ջերմաչափ է կոտրվել. փրկարարները հավաքել են սնդիկի գնդիկները

Հուլիսի 6-ին, ժամը 01.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումով փողոցի թիվ 43 շենքի բնակարաններից մեկում ջերմաչափ է կոտրվել, որի սնդիկի գնդիկները գլորվել են շրիշակի տակ, ինչն անհնարին է ինքնուրույն դուրս բերել (բնակարանում նորածին երեխա կա). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Փրկարարները հավաքել են սնդիկի գնդիկները և կալիումի պերմանգանատի լուծույթով մշակել հատակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս