«Ռազմաքաղաքական իրավիճակը» Բաղրամյան պողոտայում կտրուկ փոփոխությունների ենթարկվեց. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ռազմաքաղաքական իրավիճակը» Բաղրամյան պողոտայում երեկ առավոտյան կտրուկ փոփոխությունների ենթարկվեց:

Վաղ առավոտյան ոստիկանությունը ծանր տեխնիկան զրահամեքենաները և ջրցանները, ետ քաշեց Սահմանադրական դատարանի դիմացից դրանք տանելով մինչև Ազգային ժողովի շենք: Փոխարենը՝ ոստիկանությունը, անկարգությունների մասնակիցներին բերման ենթարկելու համար նախատեսված մեքենաները Բաղրամյան պողոտայի կենտրոնում երկայնակի շարելով, յուրատեսակ ցանկապատ է կառուցել:

Բացի դա՝ Բաղրամյանում ոստիկանների թիվը նվազագույնի է հասցվել: Չորս ոստիկաններ հսկում են այսպես կոչված բուֆերային գոտու ելքերը, մոտ երեսուն ոստիկան էլ պահվում են ռեզերվում՝ Չինաստանի դեսպանատան դիմաց: Այս իրավիճակը շարունակվում էր մինչև երեկո, և առաջին հերթին պայմանավորված էր նստացույցի վայրում գտնվողների թվաքանակով»:

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս