4 մթերք, որ չի կարելի պահել սառնարանում
Սառնարանի շնորհիվ շատ մթերքներ երկար ժամանակ թարմ են մնում: Սառնարանում մթերքներ պահելն արդեն սովորական է դարձել, բայց կան մի քանի մթերքներ, որոնք չի կարելի պահել սառնարանում՝ ինչ էլ որ լինի:
Այս մթերքները՝ մնալով սառնարանում, կարող են կորցնել իրենց համը, իսկ դյուրամարսությունը կորչում է: Ձեզ ենք ներկայացնում 4 մթերք, որոնք չի կարելի պահել սառնարանում:
Սոխը պետք է պահել ցանցավոր պայուսակում՝ սենյակային ջերմաստիճանում: Այնուամենայնիվ, սոխը պետք չէ պահել կարտոֆիլին մոտ, քանի որ դրանք արտազատում են գազեր, և ավելի շուտ են սկսում փչանալ:
Սխտորը պետք է պահվի սոխի նման՝ սենյակային ջերմաստիճանում:
Կարտոֆիլը պետք է պահել մութ և չոր վայրում ՝ գրեթե սենյակային ջերմաստիճանում: Ցածր ջերմաստիճանի պատճառով կարտոֆիլը կորցնում է իր համը:
Գրեթե բոլորը լոլիկը պահում են սառնարանում, բայց հենց այս կերպ լոլիկը կորցնում է իր համը: Մասնագետները խորհուրդ են տալիս լոլիկը պահել պլաստմասսե տարայի մեջ՝ սենյակային ջերմաստիճանում: Եթե ցանկանում եք՝ լոլիկները հասնեն, դրանք պահեք թղթե պայուսակներում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը