Փշոտ հաղարջենի. 12 բացառիկ հատկություն
Քչերին է հայտնի, որ այս բույսի (крыжовник) հատապտուղներն այրում են ճարպերը, վերացնում են ներքին այտուցները և կանխարգելում սթրեսի զարգացումը։
Ա. Հանգստացնում է սրտի ցավերը և ամրացնում սրտամկանը.
Հարկավոր է.
- Փշոտ հաղարջենու հատապտուղ` 1 կգ
- Ջուր` 100 մլ
- Շաքարավազ` 0,6 կգ
Պատրաստման եղանակը.
Հումքը հարեք բլենդերով, ավելացրեք ջուրը և շաքարավազը: Խառնեք, լցրեք կիպ փակված ապակյա տարայի մեջ, պահեք սառնարանում։
Օգտագործման եղանակը. Կերեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։
Բ. Իջեցնում է ճնշումը, սակայն աստիճանաբար ու կարծես «չափելով» այն բարձրացնում է հիպոտոնիայի դեպքում (Տե՛ս, «Փշոտ հաղարջենի», «168 Ժամ», 18.09.2010թ.)։
Գ. Կանխարգելում է գիրությունը, կարգավորում է ճարպերի փոխանակումը։
Հատապտղի թարմ հյութը խառնեք ջրի հետ (2։1)։ Խմեք 100-ական մլ, օրը 2-3 անգամ։
Դ. Օգտակար է ուղեղի համար. 100 մլ հյութի մեջ պարունակվում է օրգանիզմին անհրաժեշտ գլյուկոզայի 1 օրվա պահանջարկի մոտ 100 %-ը։
Ե. Խորհուրդ է տրվում ուտել` որպես դիետիկ մթերք, C հիպովիտամինոզի դեպքում. 100 մլ հյութի մեջ պարունակվում է անհրաժեշտ քանակի մոտ 80 %-ը։
Զ. Չորացնում է ներքին այտուցները. Բարենպաստ է կալիումի և նատրիումի փոխհարաբերակցությունը` 9։1։
Է. Տերևների եփուկն ամրացնում է թոքերը և լավացնում է շնչառությունը. 1 ճ/գ հումքը 5 րոպե եփեք 400 մլ եռջրի մեջ, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք ջրի փոխարեն։
Ը. Պարունակում է Օմեգա-3 բազմաչհագեցած ճարպեր (մոտ 12,2%` թարմ պտղում)։
Թ. Կանխարգելում է արյան զեղումն արյունատար մազանոթներից։ Նման հատկություն քիչ բույսեր ունեն։
Ժ. Բացառիկ է նաև ամինաթթու տրիպտոֆանի զգալի պարունակության շնորհիվ, որից մարդու օրգանիզմում առաջանում է «ուրախության հորմոն» սերոտոնինը. փշոտ հաղարջի պտուղը կանխարգելում է սթրեսը։
Ի. Սերոտոնինից գոյանում է «քնաբեր» հորմոն մելատոնինը։
Լ. Պարունակում է կանացի սեռական հորմոն էստրոգենի բուսական եղանակը. օգտակար է դաշտանադադարի` կլիմաքսի շրջանում, կանխարգելում է օստեոպորոզի զարգացումը։
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: