Բաժիններ՝

Ռուսաստանը չի կարող Հունաստանի ճգնաժամը օգտագործել իր ազդեցությունը ուժեղացնելու համար. Սպիտակ տուն

Միացյալ Նահանգները կարծում է, որ Ռուսաստանը հիմա չափազանց թույլ է տնտեսական առումով, որպեսզի կարողանա Հունաստանի ճգնաժամը օգտագործել իր ազդեցությունը այդ երկրում ու Եվրոպայի հարավ-արևելքում ուժեղացնելու համար:

Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով հունական տնտեսությունում ստեղծված ճգնաժամային վիճակը:

Պատասխանելով հարցին՝ արդյոք Ռուսաստանը կօգտվի վերջերս Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի այցից Մոսկվա ու Սանկտ Պետերբուրգ, որպեսզի ամրապնդի իր դիրքերը Բալկաններում, Էռնեստը ասել է. «Այս երկու երկրները (Ռուսաստան ու Հունաստան) ու իրենց ղեկավարները հիմա ունեն բացարձակապես անկայուն տնտեսություններ»:

Նա նշել է, որ Միացյալ Նահանգները համոզված են, որ եվրոպացի վարկատուների ու Հունաստանի բանակցությունները պետք է շարունակվեն, որպեսզի երկիրը մնա եվրոգոտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս