Ռամոսի մայրը հավաստիացնում է, որ որդին երջանիկ է մադրիդյան ակումբում
Սերխիո Ռամոսի մայրը՝ Պաքի Ռամոսը, պատասխանել է իսպանական Antena 3 հեռուստաալիքի լրագրողի հարցին, և նշել է, որ իր որդին չի ցանկանում լքել «Ռեալ Մադրիդը»։ Ըստ նրա՝ որդու համար միշտ առաջին տեղում է մադրիդյան ակումբը:
Լրագրողը հարցեր է ուղղել Ռամոսի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին, որին Ռամոսի մայրը պատասխանել է, թե իր որդուն ավելի շատ դուր է գալիս Իսպանիան:
Հիշեցնենք, որ մարզական մամուլն անընդհատ քննարկում է Ռամոսի՝ այլ ակումբ տեղափոխվելու հարցը: Հնչում են տարաբնույթ կարծիքներ, Ռամոսին տեսնում են շատ գրանդների հիմնական կազմում:
Նշվում է, որ մի շարք ակումբներ պատրաստ են Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպանի համար վճարել մինչև 35 մլն եվրո, սակայն արքայական ակումբը պահանջում է 90 մլն եվրո:
Սիրարփի Աղաբաբյան