Մոսկվայում ադրբեջանցիների խումբն իրենց առևանգած հայրենակցի համար պահանջել է 10 մլն դոլար
Ոստիկանությունը Մերձմոսկվայում ձերբակալել է ադրբեջանցիների հանցավոր խմբի, ովքեր մայիսի վերջին առևանգել էին իրենց հայրենակցին՝ 26-ամյա ադրբեջանցի մի գործարարի ու նրա ազգականներից ցանկանում էին շորթել 10 մլն դոլար, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով ՏԴ ՆԳՆ մամլո ծառայությանը:
«Մերձմոսկվայի Սոլնեչնոգորսկի շրջանի գյուղերից մեկում կասկածյալների ձերբակալվել են: Նրանք 29, 46 ու 48 տարեկան անձինք են: Պատանդ վերցված գործարարն ազատ է արձակվել»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Տանը, որտեղ պահվել է գործարարը, ոստիկանները հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ ու փամփուշտներ: Կասկածյալները կալանավորված են: