Բաժիններ՝

Եգիպտոսի գլխավոր դատախազը ահաբեկչության հետևանքով մահացել է

Եգիպտոսի գլխավոր դատախազ Հիշամ Բարակատը Կահիրեում իր ավտոմեքենան պայթեցնելու հետևանքով ստացած վնասվածքներից մահացել է, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով եգիպտական ԶԼՄ-ներին:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Բարակատը վնասվածքներ է ստացել այն բանից հետո, ինչ անհայտ անձինք պայթուցիկ սարք էին տեղադրել նրա մեքենայի տակ:
Բարակատը մասնակցում էր «Մուսուլման եղբայրների» դեմ գործերի հետաքննությանը, որի շրջանակում էլ մահապատժի էր ենթարկվել երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին ու շարժման ղեկավար Մուհամմեդ Բադին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս