Դևիդ Քեմերոնը կառավարության նիստ է հրավիրում Հունաստանի պարտքերի պատճառով
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը այսօր կառավարությունում բարձր մակարդակով հանդիպում է հրավիրել հունական պարտքի պատճառով ստեղծված արտակարգ իրավիճակի պարագայում:
Ինչպես հայտնել է Քեմերոնի ներկայացուցիչը, խորհրդակցությանը կմասնակցեն Անգլիայի բանկի ղեկավար Մարկ Քարնին ու նախարարները, հայտնում է RIA Novosti-ն: