Google-ում որոնման 14 կանոն, որոնց մասին հնարավոր է՝ դուք չգիտեիք
Takprosto.cc կայքը գրում է, որ Google-ում որոնում կատարելու համար կարող են օգնել հետևյալ կանոնները.
Բառակապակցության որոնում
Եթե ցանկանում եք գտնել կոնկրետ բառակապակցություն, օգտագործեք սովորական չակերտներ՝ «»: Սա կարող եք օգտագործել նաև մեջբերումներ փնտրելու համար:
Մեջբերման որոնում
Նույնիսկ, եթե մեջբերումը բառացի չեք հիշում, ոչ մի խնդիր չկա: Կարող եք մոռացված բառերի փոխարեն դնել * նշանը:
Բացառում որոնումից
Եթե ձեզ անհրաժեշտ է, որ Google-ը ցույց չտա այն արդյունքները, որոնցում անցանկալի բառ կա, ապա այդ բառից առաջ դրեք – նշանը:
Հոմանիշների որոնում
Եթե չեք ցանկանում, որ ծրագիրը փնտրում իրականացնի միայն ձեր նշած բառով, այլ փնտրի նաև նրա հոմանիշներով, ապա օգտագործեք ~ նշանը:
Մի քանի տարբերակների որոնում
Մի քանի հարցման պատասխան ստանալու համար օգտագործեք | նշանը:
Որոնում կայքում
Եթե ձեզ անհրաժեշտ է որոնել կոնկրետ կայքում, ապա այդ կայքից առաջ գրեք site: կապակցությունը:
Փաստաթղթի ձևի որոնում
Եթե ձեզ անհրաժեշտ է գտնել որոշակի փաստաթղթի ձև, ապա որոնվող բառերի առաջ գրեք filetype: բառը, ինչպես նաև՝ այն ֆորմատը, որը ձեզ անհրաժեշտ է:
Որոնում որոշակի չափի սահմաններում
Եթե ձեզ անհրաժեշտ է որևէ բան գտնել որոշակի թվերի միջակայքում, ապա դրանց արանքում .. դրեք:
Նման էջերի որոնում
Եթե ցանկանում եք գտնել նման ռեսուրսներ, ապա կայքի անունից առաջ գրեք՝ related:
Ժամանակը քաղաքում
Որպեսզի տեսնեք, թե որ քաղաքում ժամը քանիսն է, քաղաքից առաջ գրեք ժամանակ բառը:
Եղանակը քաղաքում
Որևէ քաղաքում եղանակն իմանալու համար քաղաքից առաջ գրեք weather բառը:
Հաշվիչ
Որևէ բան հաշվելու համար այն պարզապես գրեք որոնման հատվածում:
Մեծությունները փոխելու համար
Եթե անհրաժեշտ է մեծությունները փոխել, պարզապես համապատասխան հարցումը գրեք որոնման տողում:
Փոխարժեքները փոխելու համար
Եթե անհրաժեշտ է փոխարժեքները փոխել, պարզապես համապատասխան հարցումը գրեք որոնման տողում:
Թարգմանությունը՝ 168.am-ի